Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 17-ից 18-ը
Բացահայտվել է 142 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
24 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,
4-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, սառը զենքի հայտնաբերման,
3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի իրացման,
2-ական դեպք՝ պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթեր կեղծելու։
Բացահայտվել են կողոպուտի, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, հետամտելու, պատիժը կրելուց խուսափելու, հարկեր, տուրքեր չվճարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,
1-ական դեպք՝ բնակարանային գողության, թմրանյութի իրացման։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
