Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 2-ից 3-ը
Բացահայտվել է 158 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
48 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
18 դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման,
9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման,
7 դեպք՝ խարդախության,
6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, փաստաթղթի կեղծիքի,
4-ական դեպք՝ զենքի, զինամթերքի առգրավման, հոգեկան ներգործության, թմրանյութի իրացման,
3-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենքի հայտնաբերման, զինվորական ծառայությունից խուսափելու,
2-ական դեպք՝ հետամտելու, ծառերը, թփերը կամ բուսածածկն անզգուշությամբ ոչնչացնելու։
Բացահայտվել է սպանության, բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու, մշակույթային արժեքների մաքսանենգության, բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, ինքնիրավչության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ինքնասպանության հասցնելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փողերի լվացման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
5 դեպք՝ բնակարանային գողության,
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1 դեպք՝ շորթման։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 9 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
