ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ խորհրդակցություն ոստիկանությունում /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

03.10.2019 18:26 Պաշտոնական

Հոկտեմբերի 3-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, մայրաքաղաքի և մարզերի տարածքային վարչությունների ենթակա բաժինների ղեկավար կազմն ու օպերատիվ գործունեություն իրականացնող ոստիկանության ծառայողներ։
Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը ներկայացրեց քննարկվելիք հարցերը։ Նա նշեց, որ երկրի տնտեսական զարգացման հետ ուղիղ առնչություն ունի հանցագործությունների և հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումներն ու դրանց դեմ արդյունավետ պայքարը։ Նա հորդորեց ակտիվացնել կոռուպցիոն բնույթի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման աշխատանքները։
Խոսելով ոստիկանությունում կադրային քաղաքականության մասին՝ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրեց, որ առաջ են քաշվելու մասնագիտական և մարդկային բարձր ցուցանիշներ ու հատկանիշներ ունեցող, գրագետ ոստիկանության ծառայողները՝ այս կապակցությամբ նշելով նաև, որ պետք է ձևական բնույթ չկրեն ծառայողական պարապմունքները, ոստիկանը մշտապես պետք է զբաղվի ինքնակրթությամբ։
Արման Սարգսյանը հորդորեց սերտ համագործակցել իրավապահ մյուս կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։
Դիմելով ծառայությունների ղեկավարներին՝ ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը անդրադարձավ նաև անձնակազմի ծանրաբեռնվածության հարցին։ Նա ղեկավար կազմին հորդորեց աշխատանքը կազմակերպել այնպես, որ անհարկի չվատնվեն ուժերը։
Խորհրդակցությանը քննարկվեց նաև օպերատիվ գործունեություն իրականացնող ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության, պարգևավճարների անկողմնակալ բաշխման, ոստիկանների կարգապահության և օպերատիվ գործունեությանը վերաբերող այլ խնդիրներ։
Արման Սարգսյանը շնորհավորեց ներկաներին քրեական հետախույզի մասնագիտական տոնի առթիվ, մաղթեց անփորձանք ու բարի ծառայություն և վստահեցրեց, որ ոստիկանության ողջ անձնակազմը իր առջև դրված ցանկացած խնդիր պատվով կկատարի ի փառս Հայաստանի Հանրապետության։