Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 20-ից 21-ը
Բացահայտվել է 156 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️65 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️9 դեպք՝ խարդախության,
☑️6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
☑️4 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
☑️3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, ծառերը-թփերը ապօրինի հատելու,
☑️2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի։
Բացահայտվել է շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️1-ական դեպք՝ բնակարանային գողության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, խարդախության։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
