Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 29-ից 30-ը

Բացահայտվել է 155 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️48 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️17 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու,
☑️15 դեպք՝ խարդախության,
☑️13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️12 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️10 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
☑️3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, շորթման, հարկեր, տուրքեր չվճարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության։
Բացահայտվել են նաև ավազակության, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, թմրանյութի իրացման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1-ական դեպք՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար․ 2 մարդ զոհվել է․ 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: