Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 26-ից 29-ը

Բացահայտվել է 252 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️58 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️35 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️21 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️19-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,
☑️18 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️12 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️6-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենքի հայտնաբերման,
☑️4 դեպք՝ շորթման,
☑️3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման,
☑️2-ական դեպք՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության։
Բացահայտվել են նաև ավազակության, խուլիգանության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, սուտ մատնության, թմրամիջոցի մաքսանենգության, ինքնիրավչության, հետամտելու և այլ դեպքեր։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 33 ավտովթար․ 55 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: