Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 26-ից 27-ը
Բացահայտվել է 143 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️47 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, փաստաթուղթ կեղծելու,
☑️4-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, սառը զենք կրելու,
☑️3 դեպք՝ խուլիգանության,
☑️2-ական դեպք՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
Բացահայտվել է նաև վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, հետամտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️1-ական դեպք՝ բնակարանային գողության, խարդախության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է․ 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
