Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 24-ից 27-ը
Բացահայտվել է 266 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️77 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️35 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️23 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️21 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️19 դեպք՝ խարդախության,
☑️10 դեպք՝ սառը զենք կրելու,
☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️6 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
☑️5 դեպք՝ խուլիգանության,
☑️4-ական դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթղթեր կեղծելու,
☑️2-ական դեպք՝ շորթման, վստահված գույքի հափշտակման, թմրանյութի իրացման։
Բացահայտվել են կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, հետամտելու, բնակարանի անձեռմխելիությունը խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգության, ինքնիրավչության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️1-ական դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, վրաերթի, խարդախության։
Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 2 մարդ մահացել է․ 60-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
