Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 26-ից 27-ը

Բացահայտվել է 148 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 14-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման և խարդախության, 10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 4 դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, 3-ական դեպք՝ բնակարանային գողության, խուլիգանության և ապօրինի ձեռնակատիրական գործունեության, 2-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և թմրանյութի իրացման:
Բացահայտվել են նաև կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, փողերի լվացման և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ խարդախության, անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2-ական դեպք, բնակարանային գողության՝ 1 դեպք:
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 14 ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: