Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 23-ից 26-ը

Բացահայտվել է 242 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 33 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 24 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 21-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման և հոգեկան ներգործության, 13-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և անձնական ունեցվածքի գողության, 12 դեպք՝ խարդախության, 9 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 7 դեպք՝ խուլիգանության, 5 դեպք՝ ինքնիրավչության, 3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու և բնակարանային գողության, 2-ական դեպք՝ դրամանենգության, թմրանյութի մաքսանենգության, ավազակության, շորթման և զենք-զինամթերքի առգրավման։
Բացահայտվել են նաև սպանության, պաշտոնական լիազորությունների չարաշահման, ծառերը թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության՝ 3 դեպք, ճանապարհատրանսպորտային հանցագործության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցված 30 ավտովթարի հետևանքով 8 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: