112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 24-ից 25-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 24-ից 25-ը

Բացահայտվել է 148 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
56 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
9 դեպք՝ խարդախության,
8 դեպք՝ հոգեկան ներգործության,
5 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
3-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի իրացման,
2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենքի, զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից պարտականությունները չկատարելու։

Բացահայտվել են շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, ընդերքի պահպանման կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման, գրավատուին վնաս պատճառելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ ավազակության, բնակարանային գողության, ինքիրավչության։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 6 ավտովթար․ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: