Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 23-ից 24-ը
Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️29 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, խարդախության,
☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️3-ական դեպք՝ խուլիգանության, կաշառակերության, փաստաթղթի կեղծիքի,
☑️2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, հարկեր տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու։
Բացահայտվել են նաև ավազակության, կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ինքնիրավչության, թմրանյութի ապօրինի շրջանառության, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող։????♀️Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 7 ավտովթար․ 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
