1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 23-ից 24-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 23-ից 24-ը

Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️17 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️8 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
☑️7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության,
☑️5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️4-ական դեպք՝ խարդախության, խուլիգանության, պետական սահմանն ապօրինի հատելու և սառը զենքի հայտնաբերման,
☑️3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
☑️2-ական դեպք՝ բնակարանային գողության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու:
☑️Բացահայտվել է նաև ավազակության, կողոպուտի, շորթման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրամիջոցների մաքսանենգության, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ դրանք իրացնելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: