Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 20-ից 21-ը

Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️25 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️7 դեպք՝ խարդախության,
☑️5 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
☑️3-ական դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
Բացահայտվել են նաև անձնական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, դրամանենգության, թմրանյութի իրացման և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️2 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️1-ական դեպք՝ ավտոմեքենայի գողության, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։
Հայտնավերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: