1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 20-ից 21-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 20-ից 21-ը

Բացահայտվել է 176 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️66 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️21 դեպք՝ զինվորական ծառայությունից խուսափելու,
☑️14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️8-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
☑️6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
☑️3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման,
☑️2-ական դեպք՝ հոգեկան ներգործության, մարդու առևանգման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու, փաստաթղթի կեղծիքի։
☑️Բացահայտվել են նաև կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, թմրանյութի իրացման, փողերի լվացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր փոխանցելու, երեխայի տեսակցությանը խոչընդոտելու, հողամասի ինքնակամ զավթման, սուտ մատնության, ինքնիրավչության, հողը փչացնելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️2 դեպք՝ բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: