Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 20-ից 21-ը
Բացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
7 դեպք՝ խարդախության,
6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,
4 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու, ինքնիրավչության։
Բացահայտվել է շորթման, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, թմրամիջոցների մաքսանենգության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, բնակարանի անձեռնմխելությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1-ական դեպք՝ շորթման, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 8 ավտովթար․ 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
