Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 19-ից 20-ը
Բացահայտվել է 167 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
77 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
12 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
7 դեպք՝ խարդախության,
6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, փաստաթուղթ կեղծելու,
3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման,
2-ական դեպք՝ խուլիգանության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, գրավառուին վնաս պատճառելու։
Բացահայտվել են նաև հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը կամ բուսածածկն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, դատական ակտը չկատարելու, գույքային վնաս պատճառելու, հետամտելու, պետական սահմանն ապօրինի հատելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, սառը զենք կրելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ սպանության փորձի, բնակարանային գողության, կողոպուտի։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 9 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
