1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 16-ից 19-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 16-ից 19-ը

Բացահայտվել է 286 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
103 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
34 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
19 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
14-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության,
11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
8-ական դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, սառը զենք կրելու,
6-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման,
4 դեպք՝ խուլիգանության,
2-ական դեպք՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, վստհաված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, թմրամիջոցի մաքսանենգության։
Բացահայտվել է կողոպուտի, համակարգչային հափշտակության, կավատության, շորթման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, անասնաբուժական հիվանդությունների դեմ պայքարելու կանոնները խախտելու, հողը փչացնելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
1-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, գույքին տիրանալու, խարդախության, պետական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 23 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 34 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 59-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: