Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 18-ից 19-ը
Բացահայտվել է 148 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️48 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️6 դեպք՝ խարդախության,
☑️5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու,
☑️3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու,
☑️2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման։
Բացահայտվել է նաև բնակարանային գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, զենքի, զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, ուրիշի գույքն ապօրինի օգտագործելու, սուտ մատնության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, հրազենի մաքսանենգության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1-ական դեպք՝ խուլիգանության, ավազակության, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 25 ավտովթար․ 3 մարդ զոհվել է․ 31-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
