Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 15-ից 18-ը

Բացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️31 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️20 դեպք՝ խարդախության,
☑️19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️9 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության,
☑️6-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
☑️5-ական դեպք՝ փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️4-ական դեպք՝ ինքնիրավչության ու սառը զենք հայտնաբերելու,
☑️3-ական դեպք՝ շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման,
☑️2-ական դեպք՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու։
Բացահայտվել են նաև ավազակության, կողոպուտի, թմրանյութի իրացման, ալիմենտ վճարելուց խուսափելու, սառը զենք կրելու, սուտ մատնության, պետական սահմանն ապօրինի հատելու, դատական ակտը չկատարելու, հետամտելու, ապօրինի ծառահատման, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության և այլ դեպքեր։
Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն․
Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: