Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 16-ից 17-ը

Բացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️14 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️13-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
☑️10 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,
☑️3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
☑️2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության։
Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: