1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 13-ից 14-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 13-ից 14-ը

Բացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️20 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️9 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️4-ական դեպք՝ խարդախության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման,
☑️3-ական դեպք՝ շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
☑️2 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, կաշառակերության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սառը զենքի հայտնաբերման, հետամտելու, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️2 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️1-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, խուլիգանության, անձնական ունեցվածքի գողության։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: