Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-ից 14-ը

Բացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի իրացման, 5 դեպք՝ խուլիգանության, 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման ու փաստաթղթի կեղծիքի, 2-ական դեպք՝ դրամանենգության, կաշառակերության և ինքնիրավչության:
Բացահայտվել են նաև ավազակության, բնակարանային գողության, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելու, վարժական հավաքներից խուսափելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ շորթման՝ 8 դեպք, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու խուլիգանության՝ 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 8 ավտովթարի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: