Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 12-ից 13-ը

Բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանության և փաստաթղթի կեղծիքի, 3 դեպք՝ հոգեկան ներգործության, 2-ական դեպք՝ կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման ու ինքնիրավչության։
Բացահայտվել են նաև խոշտանգման, շորթման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, քիմիական կամ կենսաբանական վտանգավոր նյութերի կամ թափոնների ապօրինի շրջանառության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայատնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 11 ավտովթարի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: