1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 12-ից 13-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 12-ից 13-ը

Բացահայտվել է 159 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
73 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
20 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
9 դեպք՝ խարդախության,
7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
5 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
4 դեպք՝ հոգեկան ներգործության,
2-ական դեպք՝ խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի:

Բացահայտվել է կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի մաքսանենգության, ինքնիրավչության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, համակարգչային հանցագործության։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 7 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 9 ավտովթար․ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: