Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 11-ից 12-ը
Բացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
34 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
8 դեպք՝ խարդախության,
6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության,
5 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
3-ական դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, ինքնիրավչության։
Բացահայտվել է ավազակության, բնակարանային գողության, կաշառակերության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 1 դեպք՝ անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
