1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 7-ից 10-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 7-ից 10-ը

Բացահայտվել է 253 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️51 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️37 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️15 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️12 դեպք՝ հոգեկան ներգործունեության,
☑️11 դեպք՝ խարդախության,
☑️9 դեպք՝ խուլիգանության,
☑️7-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման,
☑️5-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթուղթ կեղծելու,
☑️4-ական դեպք՝ ինքնիրավչության, զենք-զինամթերքի առգրավման,
☑️3 դեպք՝ գույքը ոչնչանցելու կամ վնասելու,
☑️2-ական դեպք՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։
Բացահայտվել է նաև կողոպուտի, շորթման, թմրանյութի իրացման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, փաստաթղթեր կեղծելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️4 դեպք՝ շորթման,
☑️2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️1-ական դեպք՝ սպանության, բնակարանային գողության, խարդախության։
Հայտնաբերվել է 21 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 40 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 46-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: