1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 7-ից 8-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 7-ից 8-ը

Բացահայտվել է 142 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 31 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 3 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 2-ական դեպք՝ սեքսուալ բնույթի բռնի գործողության, վստահված գույքի հափշտակման, զենք-զինամթերքի առգրավման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու:
Բացահայտվել են նաև պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, պետական սահմանն ապօրինի հատելու և այլ դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության՝ 2 դեպք, խարդախության և խուլիգանության՝ 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով` 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: