Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-ից 7-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️17 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության,
☑️7 դեպք՝ խարդախության,
☑️6 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու,
☑️5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության,
☑️3 դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման,
☑️2-ական դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, գրավառուին վնաս պատճառելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու։
☑️Բացահայտվել են նաև սպանության փորձի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքեր։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: