Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 3-ից 6-ը

Բացահայտվել է 227 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️48 դեպք` թմրանյութի հայտնաբերման,
☑️25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️21 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️17 դեպք՝ խարդախության,
☑️12 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
☑️10 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️6 դեպք՝ խուլիգանության,
☑️5 -ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, շորթման,
☑️3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։
Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, բնակարանային գողության, դրամանենգության, ինքնիրավչության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, սուտ մատնության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️4 դեպք՝ անձնական ունեցածքի գողության։
☑️1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք ինքնակամ հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 47 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 82-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: