Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 5-ից 6-ը
Բացահայտվել է 151 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
25 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
21 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության,
5-ական դեպք՝ բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու և վնասելու, զենք-զինամթերքի առգրավման,
4 դեպք՝ հոգեկան ներգործության,
3-ական դեպք՝ խուլգանության, ծառերը-թփերը ապօրինի հատելու,
2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքի հաշփտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման, տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու։
Բացահայտվել է զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, երեխայի խնամքի կամ դաստիրակության պարտականությունը ոչ պատշաճ կատարելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, սառը զենքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 8 ավտովթար․ 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
