Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 4-ից 5-ը
Բացահայտվել է 130 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
36 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
14 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
9-ական դեպք՝ հոգեկան ներգործության, թմրանյութի հայտնաբերման,
6-ական դեպք՝ խարդախության, խուլիգանության,
4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, փաստաթղթի կեղծիքի,
3 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, ծառերը, թփերը ապօրինի հատելու։
Բացահայտվել է նաև բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցների մաքսանենգության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
1-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խարդախության, կողոպուտի, Ֆիզիկական ներգործության։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
