Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 4-ից 5-ը

Բացահայտվել է 115 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️14 դեպք՝ խարդախության,
☑️13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենք կրելու,
☑️3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️2-ական դեպք՝ սպանության փորձի, խուլիգանության։
Բացահայտվել են նաև բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտավորությունը չկատարելու, անօրինական միգրացիայի կազմակեպման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, սուտ մատնության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 1-ական դեպք՝ խարդախության, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ մահացել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: