ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 2-ից մայիսի 5-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 2-ից մայիսի 5-ը

Բացահայտվել է 181 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 19-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ խարդախության, 13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,11 դեպք՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, 10 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 9 դեպք՝ խուլիգանության, 7 դեպք՝ հոգեկան ներգործության, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և գույքը վնասելու կամ ոչնչացնելու, 4-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման և սառը զենքի հայտնաբերման, 2-ական դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, վստահված գույքի հափշտակման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու:
Բացահայտվել են նաև ծառերը, թփերը ապօրինի հատելու, ավազակության, բնակարանային գողության, դրամանենգության, շորթման, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, անչափահասին հանցանքի կատարմանը հակելու կամ մասնակից դարձնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ինքնիրավչության փաստաթղթի կեղծիքի, ազատությունից ապօրինի զրկելու և այլ դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ խարդախության, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 7-ը: Հայտնաբերվել է 2 անհետ կորած:

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցված 39 ավտովթարի հետևանքով`
2 մարդ զոհվել է, 52 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: