1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 2-ից 3-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 2-ից 3-ը

Բացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
10 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության,
6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
3-ական դեպք՝ պետական ունեցվածքի գողության, թմրանյութի իրացման,
2-ական դեպք՝ խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթուղթ կեղծելու։

Բացահայտվել է վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու, դատական ակտը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2 դեպք՝ բնակարանային գողության,
1-ական դեպք՝ խարդախության, ավտոմեքենայի գողության։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներակայցել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: