Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 27-ից մարտի 2-ը
Բացահայտվել է 220 հանցագործություն, որոնցից 19-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
31 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
14 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
13-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
10 դեպք՝ հոգեկան ներգործության,
9 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
7 դեպք՝ խուլիգանության,
6-ական դեպք՝ բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, սառը զենքի հայտնաբերման,
4 դեպք՝ ինքնիրավչության,
3-ական դեպք՝ զենքի, զինամթերքի առգրավման,
2-ական դեպք՝ թմրանյութի իրացման, կողոպուտի, ավազակության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու։
Բացահայտվել է խոշտանգման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը-թփերը ապօրինի հատելու, ավտոմեքենայի գողության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ապօրինի որսի, փողերի լվացման, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, ազատությունից ապօրինի զրկելու, արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելու, տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, կանխամտածված սնանկության, երեխայի կյանքի կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու, վստահված գույքի հափշտակման, հետամտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոի մաքսանենգության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
3 դեպք՝ ավազակության,
1-ական դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, խարդախության, պետական ունեցվածի գողության։
Հայտնաբերվել է 20 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 42 ավտովթար․ 59 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
