1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը

Բացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️14 դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման,
☑️12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️11-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,
☑️9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️4-ական դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, հոգեկան ներգործության, փաստաթղթի կեղծիքի,
☑️3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք- զինամթերքի առգրավման,
☑️2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման։
☑️Բացահայտվել են նաև բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, երեխային ծնողից բաժանելու, կանխամտածված սնանկության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ապօրինի ողորկափող հրազեն կրելու, ինքնիրավչության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 1-ական դեպք՝ խարդախության և ֆիզիկական ներգործության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: