Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 30-ից հուլիսի 1-ը

Բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
✅17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
✅13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
✅12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
✅ 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
✅7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
✅5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության և թմրանյութի իրացման,
✅4 դեպք՝ ինքնիրավչության,
✅ 3-ական դեպք՝ դրամանենգության և խուլիգանության,
✅2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու:
Բացահայտվել է նաև կողոպուտի, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, կաշառակերության, կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, փողերի լվացման, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ինքնասպանության հասցնելու, անձին հետամտելու, հողամասերի ինքնակամ զավթումը չկասեցնելու, վարժական հավաքներից խուսափելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️անձնական ունեցվածքի գողության՝ 6,
▪️ հոգեկան ներգործության, խարդախության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 33 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: