1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ և թմրամիջոցներ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելով՝ Հանրապետության փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ 35-ամյա և 38-ամյա երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:
«Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Անձնական խուզարկությամբ 38-ամյա տղամարդու պայուսակում հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով ծխամորճ, ինչպես նաև կանեփանման զանգվածով ապակյա և մետաղյա գլանակներ։
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ «Օպել» մակնիշի մեքենայի պահոցում հայտնաբերվել է «Մակարովի» նմանվող գազային օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորված 1 փամփուշտով: Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են նաև հերոին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով ութ փաթեթ՝ ընդհանուր 11 գրամից ավելի, կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող 1, 15 գրամ զանգվածով փաթեթ, կանեփանման զանգվածով փաթեթ, թմրամիջոց մանրացնելու սարք:
Քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: