1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 10-ից 13-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 10-ից 13-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 10-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 115 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 26, անձնական ունեցվածքի գողության 12, կաշառակերության 11, թմրամիջոցի հայտնաբերման 9, խարդախության 8, խուլիգանության 7, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի իրացման 6-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, տնամերձ հողատարածքում կանեփի աճեցման 4, պաշտոնեական կեղծիք կամ անփութության ու սպանության սպառնալիքի 3-ական, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, ազատությունից ապօրինի զրկելու, սահմանն ապօրինի հատելու, կաշառքի միջնորդության, ավտոմեքենաների նույնացման համարի կեղծման, մարդկանց տեղաշարժին խոչընդոտելու և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 4 անհետ կորած:
Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերելու և կամավոր հանձնելու 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և ապօրինի ծառահատման 1 դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: