1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

06.12.2015 17:07 Հանրաքվե
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանի ահազանգը, համաձայն որի՝ 5/21 ընտրատեղամաս պարբերաբար քաղաքացիներ են գալիս ոստիկանությունից ստացած՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով և քվեարկում ուրիշի փոխարեն: Որպես օրինակ նշվել է Երևան քաղաքի Փափազյան 27/2, ինչպես և 80/35 հասցեները և քաղաքացիների անհատական տվյալներ: Ըստ հոդվածում հրապարակված տեղեկության՝ քաղաքացին այն մեկնաբանել է որպես ոստիկանությունից եկող հանցագործություն, որպեսզի այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարեն:

Բազմիցս կոչ ենք արել ու մեկ անգամ ևս հորդորում ենք չփաստարկված և իրավական ակտերի պահանջներին հակասող հայտարարություններ չտարածել: Արաբկիրի անձնագրային ծառայության կողմից տրվել է անձի ինքնությունը ժամանակավորապես հավաստող 8 վկայական: Ընդ որում, 3-ը՝ հին նմուշի անձնագրերը կորցնելու, իսկ 5-ը նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացնելու կապակցությամբ՝ մինչև քարտը ստանալու համար նախատեսված ժամկետով: Հոդվածում նշված անձանց անհատական տվյալներով ժամանակավոր վկայականներ չեն տրվել: Բացի այդ, հարկ ենք համարում իրազեկել, որ ժամանակավոր վկայականներում առկա են անձին նույնականացնելու հիմնական գործոններից մեկը՝ լուսանկարը:
Նույնիսկ քվեարկությանը մասնակցելու նպատակով անձնագրային ծառայություններ դիմել են քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ անձնագրերը կամ գտվում են այլ մարզերում կամ դրանք հանձնել են այլ պետությունների դեսպանատներ՝ մուտքի վիզա ստանալու համար: Նշված բոլոր դեպքերում մերժվել է ժամանակավոր վկայականներ տրամադրելը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ նման հիմքեր նախատեսված չեն. կամ անձը պետք է կորցրած լինի անձնագիրը և դիմում ներկայացնի դրա կապակցությամբ (ի դեպ, կորած անձնագիրը բազայում ճանաչվում է անվավեր և տվյալները տեղադրվում են ՍԷԿՏ համակարգում, որպեսզի նշված անձնագիրը չօգտագործվի այլ անձի կողմից՝ սահմանը հատելիս կամ այլ դեպքերում) կամ դիմի նույնականացման քարտ ստանալու համար՝ լուսանկարվելով անձնագրային ծառայությունում և հանձնելով մատնադրոշմերը: Նշված դեպքում նույնպես տրամադրվում է լուսանկարով ժամանակավոր վկայակական, մինչև նույնականացման քարտը ստանալու ժամկետով: