1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երաժշտական գործիքները՝ կամուրջ ծառայության ու արվեստի միջև․ ՈԶ նվագախումը 53 տարեկան է

Ոստիկանությունում ծառայելը մեծ պատասխանատվություն է պահանջում, բայց երբ այդ պատասխանատվությանը միանում են ռիթմի զգացումը, տակտի ընկալումը, երաժշտական մտածողությունը և, իհարկե, համազգեստի պատվավոր ներկայությունը, ծառայությունը վերածվում է իսկական սիմֆոնիայի։ Եվ այդ սիմֆոնիայի հեղինակները հենց նրանք են՝ «նվագախմբի տղաները»։
Նրանց պատմությունը սկիզբ է առել դեռևս 1972 թվականին, երբ անվանի դիրիժոր Բաղդասար Գրիգորյանը ստանում է առաջարկ՝ հիմնելու ներքին գործերի նախարարության փողային նվագախումբ։ Գրիգորյանը միանգամից լծվում է գործի․ որոշել էր՝ Սովետական Միության մյուս հանրապետությունների ՆԳ նախարարությունների նվագախմբերի մեջ Հայաստանինը պետք է լավագույնը լինի։ Մաեստրոյի վճռականությունն ու երաժշտության հանդեպ կիրքը այնքան հզոր էին, որ նրա նպատակը շատ արագ միս ու արյուն ստացավ։
Կարևոր արարողությունների անբաժանելի մաս դարձած Նվագախումբը, երբ հնչեցնում է խնամքով ընտրված մեղեդիները, հանդիսատեսի հոգիներում բարձրանում է սիրո, միասնականության և ուժի ալիք։ «Նվագախմբի տղաները» տարիների ընթացքում չեն դադարել զարգանալ ու հղկվել՝ քայլ առ քայլ հասնելով նոր բարձունքների։
Երաժիշտներն իրենց գործիքներին վերաբերվում են այնպես, ինչպես զինվորն՝ իր զենքին, ոստիկանն՝ իր երդմանը, արվեստագետն՝ իր ներշնչանքին․ հարգանքով, նվիրումով և անսահման սիրով։ Դրանք պարզապես երաժշտական գործիքներ չեն, այլ կամուրջներ՝ արվեստի և ծառայության, զգացմունքի և պատասխանատվության միջև։ Յուրաքանչյուր նոտա նրանք ջանասիրությամբ և վարպետորեն հղկում են ու շունչ տալիս՝ որպես հոգու խոսք։
Իսկ փորձերը ոչ թե պարզապես տեխնիկական պատրաստություն են, այլ մի ամբողջ արարողակարգ, որտեղ յուրաքանչյուր նոտա ծնվում է ներշնչանքից, անցնում սրտի միջով և կյանքի է կոչվում նվագախմբի անկեղծ ու սրտացավ նվիրումով։ Յուրաքանչյուր փորձ լաբիրինթ է՝ լի բացահայտումներով, անտեսանելի հուզական վերելքներով, որոնց միաձուլումից էլ ծնվում է սիմֆոնիան։
Ամենօրյա փորձեր, հետևողական աշխատանք, մեծ ջանքերի ներդրում, ոստիկանական պատշաճ տեսք և հարդարում․ յուրաքանչյուր քայլ՝ փորձերից դեպի ելույթ, յուրօրինակ ճանապարհ է, որտեղ նոտաները ստանում են յուրահատուկ հնչեղություն, իսկ յուրաքանչյուր երաժիշտ գիտակցում է իր առաքելության կարևորությունը՝ ժողովրդին արվեստով ծառայելու։ Երբ հնչում է վերջին նոտան, հանդիսատեսի սրտում կենդանանում է այն ոգին, որը ծնվել ու ձևավորվել է անդադար փորձերի խորքում։