Ոստիկանության ծառայողներն այցելել են Շիրակի մարզի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»
Բարձր տրամադրություն, երգ ու պար...Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին՝ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասնագիտական մեթոդական աջակցման վարչության անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով մեթոդական ու Համայնքային ոստիկանության Մուշի բաժինների ծառայողները այցելել էին Շիրակի մարզի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»:
Կենտրոնի երեխաները հյուրերին ներկայացել են գեղեցիկ կատարումներով, երգ ու պարով՝ արժանանալով նրանց ծափահարություններին: Իսկ նրանց տոնական տրամադրություն են պարգևել Ձմեռ պապն ու մուլտհերոսները։
Ներքին գործերի նախարարության կողմից նվերներ են հանձնվել կենտրոնի երեխաներին:
Ոստիկանության անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով ծառայողերի այցերը կրթական տարբեր հաստատությունններ ու խնամքի կենտրոններ շարունակական բնույթ են կրում։
