ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Մեքենայից հափշտակել էր դրամապանակ ու բջջային հեռախոս․ ոստիկանները հայտնաբերել են գողին ու գողոնը

23.07.2020 17:06 Գողություն

Հուլիսի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ջուղայի փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մի ավտոմեքենայից, որի ապակին իջեցված է եղել, գողացել են դրամապանակ ու բջջային հեռախոս։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տուժողից հաղորդում ընդունեց։ Սկսվեցին հետախուզական միջոցառումներ` գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքից ժամեր անց հայտնի դարձավ նրա ինքնությունը. Երևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ էր։ Կասկածվողը հայտնաբերվեց մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցում, բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողացված դրամապանակն ու բջջայինը։ Հայտնաբերված դրամապանակում եղել են միայն փաստաթղթեր, մինչդեռ տուժողի հայտնածով՝ բացի փաստաթղթերից, եղել էին փող և այլ իրեր, որոնք հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: