ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Նոր Նորքում հրազենի գործադրմամբ սպանություն կատարած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

«Հետախուզում-2020» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ, հունիսի 1-ին, ժամը 17.15-ին, Նոր Նորքի բաժին կամավոր ներկայացել է Երևանում բնակվող 34-ամյա տղամարդ, որը ապրիլի 20-ից հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածը 39 տարեկան էր, Երևանի բնակիչ։ Նրան բուժհաստատություն էին տեղափոխել մայրաքաղաքի Բակունցի փողոցից։ Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի, տարածքային նախաքննական մարմնի և իրավապահ այլ կառույցների ծառայողներ, որոնք Բակունցի փողոցի թիվ 12 շենքի դիմաց հայտնաբերել էին սպանված տղամարդու «Լեքսուսը»՝ վթարված վիճակում։ Մեքենայի վրա կրակոցի հետքեր կային։ Վթարված մեքենաներից մոտ 300 մետր հեռու հայտնաբերվել էին 7,62 մմ տրամաչափի կրակված երեք պարկուճ։ Պարզվել էր, որ «Լեքսուսի» վարորդի ուղղությամբ կրակոցներն արձակվել էին Բակունցի 1 հասցեի մոտ։ Հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը կարողացել էր ընդամենը երեք հարյուր մետր վարել մեքենան, ինչից հետո «Լեքսուսը» բախվել էր կայանված մի մեքենայի ու կանգնել։ Մարդիկ օգնության էին հասել, ահազանգել 1-03, բայց 39-ամյա տղամարդու ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով տարածքային քննչական բաժնի ծառայողների հետ, ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, զուգահեռ կատարվել էին նաև քննչական գործողություններ։ Համատեղ աշխատանքի շնորհիվ իրավապահները պարզել էին հրազենի գործադրմամբ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, որի շրջանակներում էլ ոստիկանության ծառայողները ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու բացատրական աշխատանքներ, ինչն արդյունք տվեց հունիսի 1-ին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: