Համայնքային ոստիկանության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է

Համայնքային ոստիկանության համալրման նպատակով հայտարարված ընդունելության վերջնաժամկետը երկարացվել է սեպտեմբերի 12-ը ներառյալ։
Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 478 տեղ` Համայնքային ոստիկանության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումների համար:
Կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող արական և իգական սեռի ներկայացուցիչներ։
Արական սեռի քաղաքացիներն ընդունելության համար կարող են դիմել, եթե անցել են պարտադիր զինվորական ծառայություն:
Ուսումնառության ավարտին շրջանավարտները կստանան սպայական կոչում, կհամարվեն ատեստավորված և կստանան համապատասխան հավելավճար․ գերազանց ատեստավորման պարագայում աշխատավարձի և հավելավճարի հանրագումարը շուրջ 400․000 ՀՀ դրամ է:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2025 թվականի օգոստոսի 4-ից մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ՝ ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն նշված ժամանակահատվածում։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.edupolice.am կայք՝ հետևյալ հղմամբ: