1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության  կողմից 2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում իրականացված  աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 255 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 42 կարգապահական տույժեր, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 22,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 12,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 3,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 4:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տված օրինախախ¬տումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 10 նյութեր: Դրանցից

  • 1-ով նյութերը քննարկման փուլում են,
  • 2-ով քրեական գործ հարուցելը մերժվել է (1-ը՝ հանցակազմի բացակայության, իսկ մյուսը՝ հանցակազմի բացակայության և վաղեմության ժամկետներն անցնելու հիմքերով),
  • 7-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում։

2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 1 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 8 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 7 նյութ:
Կարգապահական հանձնաժողովի որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 8 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 3 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ հինգն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ