1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները, համագործակցելով ՔՈ գլխավոր վարչության ծառայողների հետ, ձեռնարկած միջոցառումներով և իրականացրած ծառայողական քննության արդյունքներով պարզել են, որ մի քաղաքացու, սահմանված կարգի խախտմամբ, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչներից մեկը միջնորդել է Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի մի տեսուչի, ինչի արդյունքում նա կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ քաղաքացու գործնական քննության արդյունքներն արձանագրություններում գնահատել է դրական՝ նրա կողմից բավարար գիտելիքներ չունենալու պայմաններում, և քաղաքացուն հատկացվել է վարորդական իրավունքի վկայական։ Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներով՝ փետրվարի 26-ին Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, իսկ Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչին՝ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական կեղծիքը։