1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն Գյումրու Սավոյան փողոցում. Մուշի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 28-ի գիշերը ոստիկանության Մուշի բաժնում «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիում բնակվող 34-ամյա մի տղամարդ։ Վնասվածքը կրծքավանդակի ձախ հատվածում էր։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համատեղ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու Սավոյան փողոցից։ Քրեական հետախույզները մեկնեցին Սավոյան փողոց ու օպերատիվ կերպով հայտնաբերեցին դեպքի վայրը։ Տնակներից մեկի մոտ արնանման հետքեր կային։ Պարզվեց, որ այդ տնակում բնակվող երիտասարդն ու հիվանդանոց տեղափոխված տղամարդը վիճել էին, և երիտասարդը խոհանոցային դանակով մարմնական վնասվածք էր պատճառել։ Որոշ ժամանակ անց կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվեց Շիրակի մարզային քննչական վարչություն՝ հարցաքննության։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Դեպքի հանգամանքները հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող միջոցառումներով պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: