1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հարևանները բարեկամաբար չվարվեցին․ Մուշի ոստիկանները բացահայտել են դանակահարությունը

Մայիսի 17-ին, ժամը 22.40-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Մուշի բաժին. կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Շիրակացու փողոցի շենքերից մեկի բնակիչ, 39-ամյա տղամարդ:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ, սակայն, շատ բան պարզել չհաջողվեց: Ըստ բժշկի տեղեկանքի` տղամարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:
Հարուցվեց քրեական գործ, նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ շուտով տեղեկություններ ստացվեցին, թե ով և որտեղ է դանակահարել տուժածին: Հետագա գործողություններով տեղեկությունները հաստատվեցին:
Արդեն հաջորդ օրը, երեկոյան ժամը 10-ին, Շիրակացու փողոցի նույն շենքի մոտ հայտնաբերվեց և, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման ենթարկվեց տուժածի 67-ամյա հարևանը: Նա խոստովանեց, որ մայիսի 17-ին իրենց շենքի մոտ ծագած վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել հարևանին: Թոշակառու տղամարդը նաև հավելեց, որ դանակահարված հարևանը հասցրել էր խլել դանակը, և ինքը չգիտի, թե այն հիմա որտեղ է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Թոշակառուն ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: